SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի...

26
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՀԵՏԱԶՈՏՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (EDRC) ԳՅՂԱՏՆՏԵՍԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԲՅՋԵ 2014

Transcript of SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի...

Page 1: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՀԵՏԱԶՈՏ��ՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (EDRC)

ԳՅ�ՂԱՏՆՏԵՍ�ԱՆՊԱՐԶԵՑՎԱԾ ԲՅ�ՋԵ

2014

Page 2: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՀԵՏԱԶՈՏ��ՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (EDRC)

ԳՅ�ՂԱՏՆՏԵՍ�ԱՆՊԱՐԶԵՑՎԱԾ ԲՅ�ՋԵ

2014

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՀԵՏԱԶՈՏ��ՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (EDRC)

ԳՅ�ՂԱՏՆՏԵՍ�ԱՆՊԱՐԶԵՑՎԱԾ ԲՅ�ՋԵ

2014«ՔԱՂԱՔԱԿԱՆ��ՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ �ՂՂՎԱԾԵՐԿԽՈՍ��Ն ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆՀԱՍԱՐԱԿ�ԱՆ ՄԱՍՆԱԿՑ�ԱՆ ԸՆԴԼԱՅՆ�Մ» ԾՐԱԳԻՐ,ENPI/2013/334643

Հ�ԼԻՍ 2014

Page 3: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

է ջ 2 | Գ Յ Ո Ւ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս Ո Ւ Թ Յ Ա Ն Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ Բ Յ Ո Ւ Ջ Ե ( 2 0 1 4 )

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (EDRC) հանրային ծրագրերի և քաղաքականությունների մոնիտորինգին և վերլուծությանն ուղղված ոչ առևտրային նախաձեռնություն է: 2001 թվականից ի վեր Կենտրոնն իրականացրել է մի շարք ծրագրեր: Դրանցում բավականին մեծ դեր են ստացել առանձին ոլորտների բյուջետային վերլուծությունները:

Կարևորելով հանրային միջոցներով հանրության համար իրականացվող ծրագրերի նպատակայնությունը, հասցեականությունը, իրականացման արդյունավետությունը և հանրության գոհունակությունը` Կենտրոնը փորձում է պրոֆեսիոնալ ներդրում ունենալ քաղաքականությունների մշակման և քննարկման գործընթացներին:

Օքսֆամ մեծ բրիտանական կազմակերպության հետ համագործակցաբար 2014-ից մեկնարկել է «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Ծրագրի շրջանակներում Կենտրոնը կիրականացնի գյուղատնտեսության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական բյուջեների պարզեցումներ, ՔՀԿ-ների բյուջետային գրագիտության և վերլուծական կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև իրականացվող քաղաքականությունների և առանձին բյուջետային ծրագրերի մոնիտորինգ և գնահատում:

Գյուղատնտեսության 2014 թվականի պարզեցված պետական բյուջեն վերլուծական հրապարակում է, որն ուղղված է հանրության լայն շերտերին: Այն նպատակ ունի բարձրացնել իրազեկվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քաղաքացիական հասարակության ու հանրային հատվածի արդյունավետ համագործակցության և տեղեկացված քննարկումների ու որոշումների համար:

Տեղեկատվության հիմնական աղբյուրը պետական բյուջեի մասին ՀՀ օրենքն է, պաշտոնական այլ փաստաթղթերը և տվյալները: Պետական բյուջեին վերաբերող 2014 թվականի համար բերվող տվյալները (եթե այլ բան չի նշվում) ծրագրային են, իսկ նախորդ տարիների համար` փաստացի:

Հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը, այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական Միության տեսակետները:

Դիտողությունների և առաջարկությունների համար խնդրում ենք կապվել Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գրասենյակ` [email protected]:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԲՅՈՒՋԵ 2014

© «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ, 2014

Զեկույցից օգտվելիս պատշաճ հղումը պարտադիր է:

Ծրագիրը ֆինանսավորվում էԵվրոպական Միության կողմից

Page 4: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

Տ Զ Հ Կ | է ջ 3

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՆԱՐԿ ................................................................................................................. 4

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ.............. 6

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ .................. 9

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ .................................................. 12

ԱՐՏԱՔԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ ...................................... 18

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԱՍԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

ԸՍՏ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ............................................................................................ 20

ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ ............................................................................................................. 23

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՑԱՆԿ ......................................................................................................... 23

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ .......................................................................................... 24

Page 5: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

է ջ 4 | Գ Յ Ո Ւ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս Ո Ւ Թ Յ Ա Ն Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ Բ Յ Ո Ւ Ջ Ե ( 2 0 1 4 )

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՆԱՐԿ

�� 2014 թվականի պետական բյուջեն հաստատվել է եկամուտների գծով 1,135.9 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1,246.4 մլրդ դրամ և դեֆիցիտի գծով` 110.5 մլրդ դրամ, որոնք կազմում են ՀՆԱ-ի համապատասխանաբար 24.0, 26.4 և 2.3 տոկոսը:

�� Պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 1.9 տոկոսը կամ 23.8 մլրդ դրամը ծրագրվել է ուղղել գյուղատնտեսության ոլորտի ծախսերի ֆինանսավորմանը, որը պետական բյուջեում ներկայացված է «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն» խմբով:

�� 2014 թվականին գյուղատնտեսության ոլորտի ծախսերը 5.6 մլրդ դրամով կամ 30.8 տոկոսով գերազանցում են նախորդ տարվա մակարդակը` շարունակելով փոքր մնալ թե´ գյուղատնտեսությունում մեկ զբաղվածի հաշվով, և թե´ ՀՆԱ-ի կամ բյուջետային ծախսերի նկատմամբ:

�� Գյուղատնտեսության ոլորտը քաղաքականություն իրականացնողների կողմից գերակայություն և նշանակություն չի ստանում: Բյուջեի ընդամենը ծախսերի մեջ ոլորտի կշիռը գերազանցում է միայն «Շրջակա միջավայրի պաշտպանություն», «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտների ֆինանսավորման ծավալները:

�� Գյուղատնտեսության ծախսերի ֆինանսավորման տեմպերը կայուն չեն, իսկ 2008-2014 թվականներին միջինում դրսևորում են անկման վարքագիծ:

�� ՀՆԱ-ի նկատմամբ գյուղատնտեսության պետական ծախսերի կշիռը փոքր է. 2014-ին սպասվում է 0.5 տոկոս մակարդակ` 2008-2013 թվականների 0.8 տոկոս միջին մակարդակի պայմաններում:

�� Առավել փոքր է ծառայությունների մատուցման ծավալների իրական մակարդակը: 2014-ի ծրագրված աճի պայմաններում գյուղատնտեսության ոլորտում կմատուցվեն մոտ 30 տոկոսով ավելի քիչ ծառայություններ, քան 2008-ին:

�� Գյուղատնտեսության ոլորտը կամ «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն» խումբը պետական բյուջեում ներկայացված է 3 դասով՝ «Գյուղատնտեսություն», «Անտառային տնտեսություն» և «Ոռոգում»: 2014 թվականին ոլորտի բյուջեի մոտ 51 տոկոսը կուղղվի գյուղատնտեսության, 45 տոկոսը՝ ոռոգման, իսկ 4 տոկոսը՝ անտառային տնտեսության ծրագրերի կատարմանը:

�� 2014 թվականին «Գյուղատնտեսություն» դասի ծրագրերի ֆինանսավորումը կկազմի 12 մլրդ դրամ` 29.2 տոկոսով ավել, քան 2013-ին և 10.1 տոկոսով ավել, քան 2008-ին: Ոլորտի ծախսերի աճի կառուցվածում 2014-ին համեմատաբար մեծ է «Գյուղատնտեսություն» դասի դերը: Այս դասի ծրագրերը կապահովեն աճի 48.6 տոկոսը:

Page 6: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

Տ Զ Հ Կ | է ջ 5

�� 2014 թվականին պետական ֆինանսավորմամբ կիրականացվեն «Գյուղատնտեսություն» դասի 23 ծրագրեր, որոնցից ֆինանսավորման ծավալներով ամենամեծը «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագիրն է` 5 մլրդ դրամ բյուջեով: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից: Հաջորդում են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» և «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրերը` համապատասխանաբար 2.0 և 1.1 մլրդ դրամ ֆինանսավորման ծավալներով:

�� Ֆինանսավորման աճի տեսանկյունից առաջին դիրքում կրկին «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագիրն է, որի ֆինանսավորումը նախորդ տարվա ցուցանիշը կգերազանցի 87 տոկոսով կամ 2.3 մլրդ դրամով: Երկրորդ և երրորդ դիրքերում են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» և «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրերը` համապատասխանաբար 40.7 և 37.5 տոկոս աճերով:

�� «Գյուղատնտեսություն» դասի ֆինանսավորման 48 տոկոսը կուղղվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող թվով 14 ծրագրերի կատարմանը, 42 տոկոսը` ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծում ծրագրին», ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող 4 ծրագրերին կուղղվի գյուղատնտեսության ծախսերի մոտ 9 տոկոսը:

�� Արտաքին օժանդակությամբ իրականացվող ծրագրերը գյուղատնտեսության պետական բյուջեում մեծ կշիռ ունեն: 2014-ին արտաքին օժանդակությամբ ծրագրերի ֆինանսավորումը կազմում է «Գյուղատնտեսություն» դասի բյուջեի մոտ 59 տոկոսը կամ 7.1 մլրդ դրամ: Այս ծրագրերի ֆինանսավորման 70 տոկոսը վարկային միջոցներն են, 7 տոկոսը` դրամաշնորհներն են, 23 տոկոսը` պետության համաֆինանսավորումն է:

�� Գյուղատնտեսության ծախսերի ֆինանսավորումն աճում է արտաքին ֆինանսավորման, մասնավորապես, վարկային միջոցների աճի հաշվին: Վարկային միջոցների աճը կազմում է գյուղատնտեսության ծախսերի ֆինանսավորման աճի ավելի քան 62 տոկոսը: Արտաքին աղբյուրներից միջոցները հիմնականում ուղղվում են գյուղական կարողությունների ստեղծմանը և զարգացմանը, այն է՝ գյուղական աղքատության կրճատմանը, գյուղական բնակչության համար արտադրական տեխնոլոգիաների հասանելիության ապահովմանը և գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը:

Page 7: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

է ջ 6 | Գ Յ Ո Ւ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս Ո Ւ Թ Յ Ա Ն Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ Բ Յ Ո Ւ Ջ Ե ( 2 0 1 4 )

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ

Գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության նպատակն է ճյուղի և նրան սպասարկող ոլորտների արդիականացումը, մրցունակության և արդյունավետության բարձրացումը:

Գյուղատնտեսության ոլորտը ՀՀ պետական բյուջեում ներկայացված է «Տնտեսական հարաբերություններ» բաժնի «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն» խմբով: 2014 թվականի ՀՀ պետական բյուջեով «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն» խմբի ֆինանսավորումը կազմում է 23.8 մլրդ դրամ, որը 30.8 տոկոսով կամ 5.6 մլրդ դրամով գերազանցում է 2013 թվականի ֆինանսավորման մակարդակը: Արդյունքում, գուղատնտեսության ոլորտի ծախսերն ընդամենը պետական բյուջեի ծախսերում կազմում են 1.9 տոկոս, իսկ ՀՆԱ-ում` 0.5 տոկոս` նախորդ տարվա համեմատությամբ աճելով համապատասխանաբար 0.3 և 0.1 տոկոսային կետերով:

Աղյուսակ 1. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն խմբի ֆինանսավորումը 2008-2014 թվականներին

2008 2009 2010 2011 2012 2013 2014 Գյուղատնտեսության բյուջեի աճ, տոկոս -11.2 47.5 10.9 5.9 -48.3 -17.0 30.8 Պետական բյուջեի աճ, տոկոս 27.7 14.6 2.7 3.4 2.0 13.6 9.1 Գյուղատնտեսության բյուջեն ՀՆԱ-ի նկատմամբ, տոկոս 0.7 1.1 1.2 1.1 0.5 0.4 0.5

Պետական բյուջեն ՀՆԱ-ի նկատմամբ, տոկոս 22.7 29.6 27.6 26.1 25.1 26.7 26.4

Գյուղատնտեսության բյուջեի կշիռը պետական բյուջեում, տոկոս 3.0 3.9 4.2 4.3 2.2 1.6 1.9

Գյուղատնտեսության բյուջեն ընթացիկ գներով, մլրդ դրամ 24.5 36.1 40.0 42.4 21.9 18.2 23.8

Գյուղատնտեսության բյուջեն 2008-ի գներով, մլրդ դրամ 24.5 34.9 35.8 35.2 17.7 13.9 17.4

Աղբյուր` ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2008-2013թթ. պետական բյուջեի կատարման հաշվետվություններ, ՀՀ 2014թ. բյուջետային ուղերձ, ՀՀ ԱՎԾ, ՏԶՀԿ հաշվարկներ

Ընդհանուր առմամբ վերջին տարիներն աչքի են ընկնում գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման ցածր մակարդակով և ֆինանսավորման տեմպերի անկայունությամբ: Գյուղատնտեսության ոլորտի բյուջետային ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում1 2014-ին կկազմի 0.5 տոկոս, որը չնայած 0.1 տոկոսային կետով գերազանցում է 2013-ի մակարդակը, սակայն զիջում է նախորդող տարիների համապատասխան ցուցանիշները (տե՛ս աղյուսակ 1): Նկատենք, որ 2008-2013 թվականների համար գյուղատնտեսության ծախսեր/ՀՆԱ հարաբերակցության միջին մակարդակը կազմել է 0.8 տոկոս:

Գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման կշիռը փոքր է նաև բյուջեի ընդամենը ծախսերում: Աղյուսակ 2-ում ներկայացված են տնտեսության տարբեր ոլորտների պետական ծախսեր/բյուջեի ընդամենը ծախսեր հարաբերակցությունները 2008-2014

1 Ըստ ՀՀ կառավարության 2014 թվականի բյուջետային ուղերձի

Page 8: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

Տ Զ Հ Կ | է ջ 7

թվականների համար: Գյուղատնտեսության ոլորտին ուղղվող պետական ծախսերը ամենափոքրերից են և գերազանցում են միայն «Շրջակա միջավայրի պաշտպանություն», «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտներում կատարվող պետական ծախսերին:

Աղյուսակ 2. Տնտեսության տարբեր ոլորտների կշիռները ՀՀ պետական բյուջեում` 2008-2014 թվականներին, տոկոս

Բաժին 2008 2009 2010 2011 2012 2013 2014

01 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ 12.9 12.2 15.0 15.6 16.0 16.5 17.5

02 Պաշտպանություն 14.9 14.0 15.5 14.7 15.2 15.9 15.6

03 Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն 7.6 7.5 7.1 7.4 7.6 8.0 6.6

04 Տնտեսական հարաբերություններ, այդ թվում՝ 11.0 14.4 11.8 8.5 7.1 11.2 8.7 Գյուղատնտեսություն 3.0 3.9 4.2 4.3 2.2 1.6 1.9

Տրանսպորտ 5.8 2.3 3.9 3.1 3.5 3.3 5.7 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն 0.4 0.4 0.5 0.7 0.7 0.4 0.4

06 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ 1.7 2.3 4.5 4.4 1.4 1.9 2.2

07 Առողջապահություն 6.2 6.0 5.9 6.4 6.4 5.6 6.5 08 Հանգիստ, մշակույթ և կրոն 2.0 1.8 1.7 1.8 2.3 1.6 1.7 09 Կրթություն 12.8 11.6 10.2 10.8 10.2 9.0 10.3 10 Սոցիալական պաշտպանություն 26.2 26.2 25.6 26.0 29.0 26.0 29.0

Աղբյուր` ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2008-2013թթ. պետական բյուջեի կատարման հաշվետվություններ, ՏԶՀԿ հաշվարկներ

Տնտեսությունում պետական քաղաքականության միջնորդության ուղղվածությունը և ոլորտային գերակայություններն առավել տեսանելի են Գծապատկեր 1-ում: Գյուղատնտեսությունը զիջում է իր դիրքերը. 2014 թվականին գյուղատնտեսության ծախսեր/ընդամենը պետական ծախսեր հարաբերակցությունը 1.1 տոկոսային կետով զիջում է 2008-ի նույն ցուցանիշին, կազմելով 1.9 տոկոս: Նկատենք նաև, որ 2008-2013 թվականների համար այդ հարաբերակցությունը միջինում կազմել է 3.2 տոկոս:

Գծապատկեր 1. Բյուջեի ծախսային ուղղությունների կշիռները բյուջեի ընդամենը ծախսերում 2008 և 2014 թվականներին, տոկոս

Աղբյուր՝ ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2008թ. պետական բյուջեի կատարման հաշվետվություն, ՏԶՀԿ հաշվարկներ

12.9

17.5

14.9 15.6

7.66.6

3.01.9

5.8 5.76.2 6.5

12.8

10.3

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ Պաշտպանություն Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն Տրանսպորտ Առողջապահություն Կրթություն

Page 9: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

է ջ 8 | Գ Յ Ո Ւ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս Ո Ւ Թ Յ Ա Ն Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ Բ Յ Ո Ւ Ջ Ե ( 2 0 1 4 )

Գյուղատնտեսության բյուջետային ֆինանսավորումը միջինում դրսևորում է անկման վարքագիծ` 2008-2013 թվականների ընթացքում տարեկան միջինում կրճատվելով 6.7 տոկոսով: 2014 թվականին գյուղատնտեսության ծախսերի 30.8 տոկոս աճի ապահովման պայմաններում 2008-2014 թվականների համար կրկին կգրանցվի միջին տարեկան անկում` 2.1 տոկոսի չափով:

«Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն» խմբի բյուջեն իր առավելագույն մակարդակին է հասել 2011-ին` կազմելով 42.4 մլրդ դրամ, իսկ նվազագույն մակարդակ է դրսևորել 2013-ին: 2012 թվականի շուրջ 2 անգամ կրճատումը հիմնականում պայմանավորված է ոռոգման ոլորտում իրականացվող «Հազարամյակի մարտահրավերներ» դրամաշնորհային ծրագրի ավարտով:

Գծապատկեր 2. Գյուղատնտեսության բյուջեի և պետական բյուջեի ծախսերի դինամիկան 2008-2014 թվականներին

Աղբյուր՝ ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2008-2013թթ. պետական բյուջեի կատարման հաշվետվություններ, ՀՀ ԱՎԾ, ՏԶՀԿ հաշվարկներ

2014 թվականին պլանավորված է գյուղատնտեսության ոլորտի ծախսերի բավականաչափ բարձր աճ` 30.8 տոկոս: Այնուհանդերձ, աճի նման ցուցանիշի պարագայում 2014 թվականին ֆինանսավորման ծավալները 2008-ի մակարդակը կզիջեն 2.9 տոկոսով:

Ֆինանսավորման իրական մակարդակների ճեղքն առավել խորն է և կազմում է 28.8 տոկոս2: Ինչը նշանակում է, որ նախատեսված աճի ապահովման պայմաններում դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում կմատուցվեն մոտ մեկ երրորդով ավելի քիչ ծառայություններ (տե՛ս գծապատկեր 3):

Այսպիսով, գյուղատնտեսության ոլորտին ուղղված պետական աջակցությունը բավականին փոքրամասշտաբ է և՛ իր բացարձակ արժեքով, և՛ բյուջեում ունեցած կշռով: Վերջին տարիներին ոլորտի ֆինանսավորումը ընդհանուր առմամբ դրսևորել է կրճատման միտում: Իսկ 2014 թվականին պլանավորված 30.8 տոկոս աճը դեռևս հնարավորություն չի տա ապահովել 2008 թվականի ծառայությունների մակարդակին համարժեք ծառայություններ:

2 Գյուղատնտեսության պետական ֆինանսավորման իրական ծավալները գնահատելու համար օգտվել ենք ՍԳԻ-ից:

0

10

20

30

40

50

0

500

1000

1500

2008 2009 2010 2011 2012 2013 2014Պետական բյուջե, մլրդ դրամ

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն, մլրդ դրամ (աջ առանցք)

-60

-40

-20

0

20

40

60

0

50

100

150

200

2008 2009 2010 2011 2012 2013 2014Գյուղատնտեսության ծախսերի աճի ինդեքսը, 2008=100%Գյուղատնտեսության ծախսերի աճ, % (աջ առանցք)

Page 10: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

Տ Զ Հ Կ | է ջ 9

Գծապատկեր 3. Գյուղատնտեսության ոլորտում պետական ծախսերի անվանական և իրական աճի ինդեքսները 2008-2014 թվականներին, տոկոս

Աղբյուր՝ ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2008-2013թթ. պետական բյուջեի կատարման

հաշվետվություններ, ՀՀ ԱՎԾ, ՏԶՀԿ հաշվարկներ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Գյուղատնտեսության ոլորտի պետական ֆինանսավորումը Հայաստանում իրականացվում է ըստ երեք բյուջետային դասերի`

�� Գյուղատնտեսություն �� Անտառային տնտեսություն �� Ոռոգում:

Աղյուսակ 3. Գյուղատնտեսության ոլորտի ծախսային ուղղությունները (դասերը) 2013 և 2014 թվականներին

Խումբ Ծրագրերի քանակ

2013 2014 2014/2013, տոկոս մլրդ դրամ մլրդ դրամ կշիռ

Գյուղատնտեսություն 23 9.3 12.1 50.7 29.2 Անտառային տնտեսություն 2 0.8 1.0 4.3 30.1 Ոռոգում 8 8.1 10.7 45.0 32.8 Ընդամենը 33 18.2 23.8 100.0 30.8 Աղբյուր՝ ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման հաշվետվություն,

ՏԶՀԿ հաշվարկներ

«Գյուղատնտեսությունն» ամենամեծ ծախսային ուղղությունն է, որը կազմում է ոլորտի ընդամենը ծախսերի մոտ 51 տոկոսը կամ 12.1 մլրդ դրամ: Այս դասում ներառված են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված խորհրդատվական, փորձագիտական, հետազոտական, ենթակառուցվածքների բարելավման, կարողությունների ստեղծման և զարգացման, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններին տարաբնույթ աջակցություն նախատեսող ծրագրեր: Դասի ֆինանսավորման ծավալները 2014-ին կաճեն 29.2 տոկոսով` ապահովելով «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն,

147.5

163.5173.1

89.474.2

97.1

142.7146.2 143.7

72.356.8

71.2

2008 2009 2010 2011 2012 2013 2014Գյուղատնտեսության ծախսերի աճի ինդեքս, 2008=100%

Գյուղատնտեսության ծախսերի իրական աճի ինդեքս, 2008=100%

100.0

Page 11: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

է ջ 1 0 | Գ Յ Ո Ւ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս Ո Ւ Թ Յ Ա Ն Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ Բ Յ Ո Ւ Ջ Ե ( 2 0 1 4 )

ձկնորսություն և որսորդություն» խմբի աճի 48.6 տոկոսը: Նախորդ տարվա համեմատությամբ «Գյուղատնտեսություն» դասի կշիռը խմբում կնվազի 0.6 տոկոսային կետով` կազմելով 50.7 տոկոս:

Հաջորդ մեծ ծախսային ուղղությունը «Ոռոգումն» է: Այն մյուս դասերի համեմատությամբ 2014-ին կարձանագրի ֆինանսավորման ամենամեծ աճը` 32.8 տոկոս: Ոլորտի ընդամենը ֆինանսավորման մեջ «Ոռոգում» դասի ծրագրերի կշիռը կաճի 0.7 տոկոսային կետով: Այս դասում ընդգրկված են ոռոգման համակարգերի պահպանմանը, շահագործմանը և բարելավմանն ուղղված ծրագրեր:

Խմբի ամենափոքր ծախսային ուղղությունը «Անտառային տնտեսությունն» է, որը ներառում է անտառապահպանմանն ուղղված թվով 2 ծրագրեր: Այս դասի ֆինանսավորման աճը 2014–ին կկազմի 30.1 տոկոս, իսկ կշիռը խմբի ընդամենը ծախսերում` 4.3 տոկոս՝ պահպանելով նախորդ տարվա մակարդակը:

Գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման բաշխումն ըստ դասերի դիտարկվող ժամանակահատվածում կառուցվածքային լուրջ փոփոխությունների է ենթարկվել: 2008-ին գյուղատնտեսության բյուջեի մեծ մասը` 48 տոկոսը, ուղղվում էր ոռոգման ծրագրերին: Հետագա տարիների ընթացքում այդ կշիռն աճել է մինչև 84.4 տոկոս (2011թ.)` պայմանավորված ինչպես ոռոգմանն ուղղված ֆինանսավորման ծավալների աճով, այնպես էլ` «Գյուղատնտեսություն» դասի ֆինանսավորման կրճատմամբ: Արդեն 2013 թվականից հարաբերակցությունը փոխվել է ի օգուտ գյուղատնտեսության: Գծապատկեր 4-ը ներկայացնում է ոլորտի ֆինանսավորման կառուցվածքի և ֆինանսավորման բացարձակ ծավալների դինամիկան ըստ դասերի 2008-2014 թվականների ընթացքում:

Գծապատկեր 4. Գյուղատնտեսության բյուջեի կառուցվածքը և դինամիկան 2008-2014 թվականներին

Աղբյուր՝ ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2008-2013թթ. պետական բյուջեի կատարման

հաշվետվություններ, ՏԶՀԿ հաշվարկներ

48.0

58.0

80.0

84.4

54.9

44.3

45.0

7.3

4.1

2.1

1.9

3.5

4.3

4.3

44.7

37.9

17.9

13.7

41.6

51.3

50.7

Ոռոգում Գյուղատնտեսություն

տոկոս

11

13.7

7.2

5.8

9.1

9.3

12.1

1.8

1.5

0.9

0.8

0.8

0.8

1

11.7

21

32

35.8

12

8.1

10.7

2008

2009

2010

2011

2012

2013

2014

Անտառային տնտեսություն

մլրդ դրամ

Page 12: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

Տ Զ Հ Կ | է ջ 1 1

Վերջին երեք տարիներին «Գյուղատնտեսություն» դասը «Ոռոգում» և «Անտառային տնտեսություն» դասերի համեմատությամբ ապահովում է առաջանցիկ աճի տեմպեր: Չնայած դրան, «Գյուղատնտեսություն» դասի ֆինանսավորման ծավալները 2008-2009 թվականների համեմատությամբ էական աճ չեն արձանագրել. 2014 թվականի «Գյուղատնտեսություն» դասի ծախսերի 12.1 մլրդ դրամ մակարդակը 2008-ի մակարդակը գերազանցում է ընդամենը 10.1 տոկոսով, իսկ 2009-ի մակարդակը դեռևս զիջում է 1.6 մլրդ դրամով կամ 11.8 տոկոսով (տե՛ս գծապատկեր 5):

Ոլորտի ֆինանսավորման աճի կառուցվածքում համեմատաբար մեծ է «Գյուղատնտեսություն» դասի ծրագրերի դերը: 2014 թվականին գյուղատնտեսության ոլորտի ծախսերի ֆինանսավորումն աճել է 5.6 միլիարդ դրամով, որի գերակշիռ մասը` 48.6 տոկոսը կամ 2.7 մլրդ դրամն ուղղվում է «Գյուղատնտեսություն» դասի ծառայությունների ֆինանսավորման աճին: Մեծ է նաև «Ոռոգում» դասի ծրագրերի մասնակցությունը աճին` 47.1 տոկոս կամ 2.6 մլրդ դրամ (տե՛ս գծապատկեր 6):

Գծապատկեր 5. Գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման աճի ինդեքսներ, տոկոս, 2008թ.=100%

Գծապատկեր 6. Գյուղատնտեսության ոլորտի 2014-ի ֆինանսավորման աճի բաշխումն ըստ դասերի, տոկոս

Աղբյուր՝ ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2008-2013թթ. պետական բյուջեի կատարման

հաշվետվություններ, ՏԶՀԿ հաշվարկներ

147.5

97.1100

124.8 110.1

2008 2009 2010 2011 2012 2013 2014

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդությունԳյուղատնտեսության

48.6

4.2

47.1

Գյուղատնտեսություն

Անտառային տնտեսություն

Ոռոգում

Page 13: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

է ջ 1 2 | Գ Յ Ո Ւ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս Ո Ւ Թ Յ Ա Ն Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ Բ Յ Ո Ւ Ջ Ե ( 2 0 1 4 )

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Այս և հաջորդ բաժիններում առավել մանրամասն ներկայացվում են «Գյուղատնտեսություն» դասի շրջանակներում իրականացվող հանրային գյուղատնտեսական ծրագրերը:

2014 թվականին գյուղատնտեսությունում հանրային միջոցներով նախատեսվում է իրականացնել 23 ծրագիր՝ 2013-ի 26 ծրագրի փոխարեն, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 12.1 մլրդ դրամ` 29.2 տոկոսով ավել նախորդ տարվա մակարդակից:

Ոլորտում իրականացվող ամենամեծ երկու հանրային ծրագրերին բաժին է ընկնում գյուղատնտեսության բյուջեի 58 տոկոսը, իսկ թվով 7 ծրագրեր ապահովում են ընդամենը գյուղատնտեսության բյուջեի 91.6 տոկոսը3:

Գծապատկեր 7. Գյուղատնտեսություն դասի 2014-ի ֆինանսավորման բաշխումն ըստ ծրագրերի

Աղբյուր՝ ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման հաշվետվություններ,

ՏԶՀԿ հաշվարկներ

Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ամենամեծ բյուջետային ծրագիրը Գյուղական կարողությունների ստեղծում ծրագիրն է: 2014 թվականին ծրագրի բյուջեն կազմում է 5 մլրդ դրամ կամ ամբողջ դասի բյուջեի 41.8 տոկոսը՝ գերազանցելով նախորդ տարվա մակարդակը 2.3 մլրդ դրամով կամ 86.6 տոկոսով: Ծրագիրն ուղղված է գյուղական բնակչության համար արտադրական տեխնոլոգիաների հասանելիության ապահովմանը և գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը: ՀՀ պետական բյուջեում ծրագիրը ներկայացված է 4 առանձին ծրագրերով (տե՛ս աղյուսակ 5), այսինքն` տարանջատված է ըստ ֆինանսավորող կազմակերպությունների և ըստ ֆինանսական

3 Հաշվարկի հիմքում դրվել է նույն ծրագրի տարբեր բաղադրիչների համախմբումը, օրինակ` «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագիրը ներառում է նույնանուն ծրագրի բոլոր չորս բաղադրիչները, որոնք պետական բյուջեի դասակարգմամբ ներկայացված են չորս առանձին բյուջետային տողերով կամ ծրագրերով:

41.8

16.29.4

7.2

9.54.6 2.9 8.4

Գյուղական կարողությունների ստեղծում Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրԳյուղատնտեսական կենդանիների պատվաստումԳյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումԳործադիր իշխանության, պետական կառավարման մարմինների պահպանումՊետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին Գյուղական խորհրդատվական ծառայություններԱյլ

Page 14: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

Տ Զ Հ Կ | է ջ 1 3

ռեսուրսների տեսակների՝ վարկեր և դրամաշնորհներ: Ծրագիրն առավել մանրամասն ներկայացված է արտաքին օժանդակությամբ ծրագրեր բաժնում:

Ֆինանսավորման մեծությամբ երկրորդ դիրքում է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն ծրագիրը: Այս ծրագրին բաժին է ընկնում գյուղատնտեսության բյուջեի 16.2 տոկոսը: Ծրագրի ֆինանսավորումը 2014-ին կաճի 0.6 մլրդ դրամով կամ 40.7 տոկոսով: Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն ծրագիրը ևս պետական բյուջեում ներկայացվում է երկու առանձին ծրագրերով` վարկային և դրամաշնորհային:

Երրորդ ծրագիրը Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագիրն է՝ ավելի քան 1.1 մլրդ դրամ ֆինանսավորմամբ: Ծրագրի ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 4.1 տոկոսով, իսկ կշիռը դասում կկազմի 9.4 տոկոս: Ծրագիրը նախատեսում է կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված միջոցառումներ` կենսապատվաստուկների ձեռք բերում և անասնաբուժական մասնագետների վարձատրություն: 2014 թվականին նախատեսված ֆինանսավորման աճը պայմանավորված է անասնաբույժերի աշխատավարձերի փոփոխությամբ, կիրականացվի 9,383,799 պատվաստում 2013-ի` 10,689,872 պատվաստումների դիմաց:

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում ծրագրի ֆինանսավորումը 2014 թվականին կկազմի 872.5 մլն դրամ` մոտ 38 տոկոսով ավել 2013 թվականի ֆինանսավորումից: Ծրագիրն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում վարկավորման մատչելիության բարձրացմանը և նախատեսում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի 4-6 տոկոս սուբսիդավորում: Սուբսիդավորման 6 տոկոս տոկոսադրույքը կիրառվում է առավել աղքատ համայնքներում և աղքատ գյուղացիական տնտեսությունների համար: Վարկերի մարումը սկսվում է տրամադրումից 6 ամիս անց, ժամկետայնությունը հիմնականում 1-2 տարի է, առավելագույն սահմանաչափը` 3 միլիոն դրամ: Ծրագրի գործընկերներ են հանդիսանում առևտրային բանկային ինստիտուտները, որոնց մեջ գերակշիռ դերը` ավելի քան 90 տոկոս, պատկանում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին: Ծրագիրը սկսվել է իրականացվել 2011 թվականի ապրիլից:

Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին ծրագրի ֆինանսավորումը կազմում է 550 մլն դրամ՝ դասի ընդամենը բյուջեի 4.6 տոկոսը: Այս ծրագիրն ուղղված է սերմնաբուծության ոլորտում պետական աջակցության տրամադրմանը և նպատակ ունի ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ ավելացնել հացահատիկային մշակաբույսերի տեղական արտադրության ծավալները՝ կրճատելով ներմուծումը: Ծրագիրը հիմնականում նախատեսում է ներկրել հացահատիկային մշակաբույսերի բարձրորակ սերմեր, պարարտանյութեր, դիզելային վառելանյութ և մատչելի գներով տրամադրել գյուղացիական տնտեսություններին (տե՛ս աղյուսակ 4):

Page 15: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

է ջ 1 4 | Գ Յ Ո Ւ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս Ո Ւ Թ Յ Ա Ն Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ Բ Յ Ո Ւ Ջ Ե ( 2 0 1 4 )

Աղյուսակ 4.Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին ծրագրի շրջանակներում ԳՏ-ներին տրամադրվող ապրանքատեսակների գները

Աղբյուր՝ ՀՀ կառավարության 2014թ. փետրվարի 6-ի N 149-Ն, N 150-Ն և N 151-Ն որոշումներ

Գյուղական խորհրդատվական ծառայություններ ծրագիրը նախատեսում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում գործող գյուղատնտեսության աջակցության հանրապետական և մարզային կենտրոնների միջոցով նպաստել գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացմանը, գյուղատնտեսության վարման արդյունավետության բարձրացմանը: Ծրագիրը հիմնականում նախատեսում է ագրարային ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին մասնագիտական և մարքեթինգային խորհրդատվությամբ ապահովում, նոր տեխնոլոգիաների գնահատման, դաշտային ուսուցումների և փորձացուցադրական աշխատանքների կազմակերպում և տեղեկատվական ծառայությունների մատուցում:

Նախորդ տարվա նկատմամբ ծրագրի բյուջեն կաճի 16.6 տոկոսով` պայմանավորված աշխատավարձերի, գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ, և կկազմի դասի բյուջեի 2.9 տոկոսը:

Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննությունների իրականացում ծրագրի ֆինանսավորումը կազմում է ընդամենի 2.4 տոկոսը: 2014-ին ծրագրված 22.5 տոկոսով աճն ամբողջությամբ պայմանավորված է ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի աշխատողների նվազագույն աշխատավարձերի ավելացմամբ: Ծրագրի նպատակն է կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային վիճակի բարելավումը, մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պահպանումը և բարձրորակ անասնապահական արտադրանքի ապահովումը:

Բույսերի պաշտպանության միջոցառումներ ծրագրի շրջանակներում իրականացվում են հանրապետությունում առավել զանգվածային տարածված և վնասակար օրգանիզմների դեմ բույսերի պաշտպանության միջոցառումներ, այդ թվում` պայքար մկնանման կրծողների դեմ` 65.1 հազ. հա տարածության վրա, պայքար մորեխների դեմ` 4.2 հազ. հա վրա և պայքար անտառի վնասակար օրգանիզմների դեմ` 7.9 հազ. հա վրա: Ծրագրին կուղղվեն 150 մլն դրամ բյուջետային միջոցներ:

Միջոցառում գին Դիզելային վառելանյութ 350 դրամ/լիտր Ֆոսֆորական պարարտանյութ 150 դրամ/կգ Կալիումական պարարտանյութ 150 դրամ/կգ Ազոտական պարարտանյութ 120 դրամ/կգ Գարնանացան գարու սերմացու 130 դրամ/կգ Եգիպտացորենի սերմացու 350 դրամ/կգ Առվույտի սերմացու 1500 դրամ/կգ Կորնգանի սերմացու 370 դրամ/կգ

Page 16: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

Տ Զ Հ Կ | է ջ 1 5

Գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների կազմակերպում և անցկացում ծրագրին կուղղվի 141.7 մլն դրամ կամ դասի բյուջեի 1.2 տոկոսը: Ծրագիրն ուղղված է 2014թ. գյուղատնտեսության համատարած հաշվառման աշխատանքների իրականացման ապահովմանը: Գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակն է տեղեկություններ հավաքագրել գյուղատնտեսական նշանակության հողերի, կենդանիների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության շենք-շինությունների, մարդկային, նյութական ներուժի և դրանց օգտագործման վերաբերյալ, ձևավորել գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների ամբողջական համակարգ: Նկատենք, որ ՀՀ-ում գյուղատնտեսական համատարած հաշվառում երբևէ չի իրականացվել:

Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցում ծրագրի բյուջեն կաճի 4 տոկոսով՝ ամբողջությամբ պայմանավորված աշխատողների աշխատավարձերի աճով: Ծրագիրը նպատակաուղղված է 244.4 հազ. հա վրա բույսերի առավել վնասակար և գրանցված սահմանափակ տարածում ունեցող կարանտին օրգանիզմների տարածման արեալի ճշտման և նոր օջախների հայտնաբերման հետազոտություններին և գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը: Ծրագիրը նախատեսում է իրականացնել ինչպես բուսասանիտարական հետազոտություններ, այնպես էլ անասնաբույժերի աշխատանքների համակարգում և կանխարգելիչ միջոցառումներ:

Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումներ ծրագրի բյուջեի 28.1 տոկոս աճը պայմանավորված է Ագրոքիմիական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատողների նվազագույն աշխատավարձի ավելացմամբ: Ծրագրի իրականացումն ուղղված է հողերի բերրիության պահպանման և բարձրացման ընդհանուր նպատակի կատարմանը՝ պարարտանյութերի խնայողաբար, արդյունավետ և էկոլոգիապես անվտանգ օգտագործման միջոցով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական նշանակության հողատարածությունների ագրոքիմիական հետազոտություններ, հողանմուշների և պարարտանյութերի լաբորատոր փորձաքննություններ, 170 համայնքներում ագրոքի-միական քարտեզների և պարարտացման երաշխավորագրերի կազմման աշխատանքներ:

Սերմերի որակի ստուգման ու պետական սորտափորձարկման միջոցառումներ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել բույսերի նոր սորտերի արտոնագրման և օգտագործման գործընթացի կանոնակարգում, սելեկցիոն նվաճումների պաշտպանության ապահովում, բույսերի սորտային կազմի ընդլայնում, ցանքատարածությունների ֆիտոսանիտարական վիճակի վատթարացման, հիվանդությունների, մոլախոտերի և վնասատուների զանգվածային բազմացման կանխարգելում: Ծրագրի ֆինանսավորումը 2014-ին կաճի 11.4 տոկոսով:

Page 17: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

է ջ 1 6 | Գ Յ Ո Ւ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս Ո Ւ Թ Յ Ա Ն Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ Բ Յ Ո Ւ Ջ Ե ( 2 0 1 4 )

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անասնաբուժական կարանտինային սահմանափակումների իրականացում ծրագրի նպատակն է հանրապետությունում անասնահամաճարակների, բույսերի կարանտինի արձանագրման դեպքում ժամանակին և օպերատիվ կերպով նպաստել վարակիչ հիվանդությունների օջախների վերացմանը և կարանտինային կանոնների պահանջների պահպանմանը, ապահովել ԳՆ ՍԱՊԾ տեսչական ստուգումների ժամանակ մասնագետների անվտանգությունը, մասնակցել վտանգավոր սննդամթերքի, անասնակերի, վտանգավոր նյութերի, սննդային և կերային հավելումների ոչնչացման աշխատանքներին: Ծրագրի ֆինանսավորման աճ 2014-ին չի նախատեսվում: Ծրագրի բյուջեն 2014-ին կկազմի 49.8 մլն դրամ:

Սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների իրականացում ծրագրի ֆինանսավորումը 2014-ին ևս չի աճի և կկազմի 10 մլն դրամ: Ծրագիրն ուղղված է տեսչական ստուգումների միջոցով սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կատարմանը` անասնաբուժասանիտարական, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջների տեսակետից բնակչությանն անվտանգ ու բարձրորակ սննդամթերքով և հումքով ապահովելու, վտանգավոր սննդամթերքի հայտնաբերման և դրա հետագա իրացման կանխման նպատակով:

Բուսասանիտարական համակարգի բարելավում և մասնագիտական գիտելիքների բարձրացմանն աջակցություն ծրագրի ֆինանսավորումը նախորդ տարվա նկատմամբ կաճի ընդամենը 0.8 տոկոսով՝ կազմելով 5.8 մլն դրամ: Ծրագիրն ուղղված է բուսասանիտարական վերահսկողության կատարելագործմանը, կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման կանխարգելմանը, արտադրվող բուսական մթերքի որակի բարձրացմանը: Ծրագիրը կիրականացվի 2013-2015 թվականների ընթացքում: Յուրաքանչյուր ծրագրային տարում նախատեսվում է 20 կարանտին վնասակար օրգա-նիզմների վերաբերյալ մեթոդական ուղեցույցների մշակում և տպագրում, մասնագիտական վերապատրաստման ամենամյա դասընթացների կազմակերպում:

Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում ծրագրի բյուջեն 2014 թվականին կկրճատվի 12 տոկոսով կամ 0.6 մլն դրամով, որը պայմանավորված է պահպանվող սերմնահեղուկի չափաքանակների նվազեցմամբ:

Գործադիր իշխանության մարմինների և նրանց աշխատակազմերի պահպանմանը կուղղվի ավելի քան 1.1 մլրդ դրամ` 44.3 տոկոսով ավել նախորդ տարվա ցուցանիշից: Նկատենք, որ այս դասի համապատասխան ծրագրերում ներառված չեն գյուղատնտեսության նախարարի աշխատակազմի պահպանման ծախսերը, որոնք 2014 թվականին կազմում են 90.3 մլն դրամ` 39.4 միլիոնով կամ 77.1 տոկոսով ավել 2013 թվականի ֆինանսավորումից և ներառված են Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բաժնում:

Page 18: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

Տ Զ Հ Կ | է ջ 1 7

Աղյուսակ 5. Գյուղատնտեսության դասի բյուջետային ծրագրերը 2013 և 2014 թվականներին

2013 մլն դրամ

2014 2014/2013 տոկոս4 մլն դրամ կշիռ

ՕՊԵԿ զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Գյուղական կարողությունների ստեղծում ծրագիր 2,256.9 3,407.4 28.3 51.0

ՀԲ աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր 1,386.9 1,746.7 14.5 25.9

ԳԶՄ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Գյուղական կարողությունների ստեղծում ծրագիր 359.0 1,396.9 11.6 289.1

Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում 1,091.8 1,136.5 9.4 4.1Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր 634.5 872.5 7.2 37.5

Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում 501.1 728.6 6.0 45.4

Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին 550.0 550.0 4.6 0.0Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարությունների աշխատակազմերի մասով)

311.9 420.4 3.5 34.8

Գյուղական խորհրդատվական ծառայություններ 297.2 346.5 2.9 16.6Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննությունների իրականացում

239.2 293.0 2.4 22.5

ՀԲ աջակցությամբ իրականացվող ԳԷՀ կողմից տրամադրված Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության դրամաշնորհային ծրագիր

0.0 204.3 1.7 100.0

ԴԹ աջակցությամբ իրականացվող Գյուղական կարողությունների ստեղծում դրամաշնորհային ծրագիր 0.0 155.2 1.3 100.0

Բույսերի պաշտպանության միջոցառումներ 97.0 150.0 1.2 54.7Գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների կազմակերպում և անցկացում 0.0 141.7 1.2 100.0

Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցում 123.5 128.4 1.1 4.0

ՀԲ աջակցությամբ իրականացվող Սննդի անվտանգության կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր 31.3 108.9 0.9 248.3

ԳԶՄ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Գյուղական կարողությունների ստեղծում դրամաշնորհային ծրագիր 83.7 77.4 0.6 -7.5

Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումներ 48.7 62.3 0.5 28.1

Սերմերի որակի ստուգման ու սորտափորձարկման միջոցառումներ 51.9 57.8 0.5 11.4ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անասնաբուժական կարանտինային սահմանափակումների իրականացում 49.8 49.8 0.4 0.0

Սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ 10.0 10.0 0.1 0.0Բուսասանիտարական համակարգի բարելավում և մասնագիտական գիտելիքների բարձրացմանն աջակցություն 5.8 5.8 0.05 0.8

Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում 5.1 4.5 0.04 -12.0ԳԶՄ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագիր 24.4 0.0 0.0 -100.0

ԳԶՄ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին դրամաշնորհային ծրագիր

59.3 0.0 0.0 -100.0

Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննության վճարներ 94.4 0.0 0.0 -100.0

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդ 173.2 0.0 0.0 -100.0ԴԹ աջակցությամբ իրականացվող Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին դրամաշնորհային ծրագիր 230.6 0.0 0.0 -100.0

Հացահատիկային և կերային մշակաբույսերի արտադրությ. զարգացում 615.9 0.0 0.0 -100.0Ընդամենը 9,332.6 12,054.6 100.0 29.2

Աղբյուր՝ ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման հաշվետվություն

4 Տարեկան աճերը հաշվարկելիս ցուցանիշների մակարդակները չեն կլորացվել:

Page 19: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

է ջ 1 8 | Գ Յ Ո Ւ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս Ո Ւ Թ Յ Ա Ն Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ Բ Յ Ո Ւ Ջ Ե ( 2 0 1 4 )

ԱՐՏԱՔԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

2014 թվականին գյուղատնտեսության ոլորտում արտաքին օժանդակությամբ նախատեսվում է իրականացնել 3 ծրագրեր: Այս ծրագրերի ընդհանուր բյուջեն 2014 թվականին կազմելու է 7.1 մլրդ դրամ, որը շուրջ 3.0 մլրդ դրամով գերազանցում է 2013-ի նույն ծրագրերի և 2.0 մլրդ դրամով` 2013-ի ընդամենը արտաքին օժանդակությամբ ծրագրերի ֆինանսավորման մակարդակները: Արտաքին օժանդակությամբ ծրագրերի ֆինանսավորումը կազմում է գյուղատնտեսության դասի ընդամենը ֆինանսավորման 58.8 տոկոսը:

Արտաքին օժանդակությամբ իրականացվող ծրագրերի ընդհանուր ֆինանսավորման 70 տոկոսը կազմում են վարկային միջոցները, 7 տոկոսը` դրամաշնորհները, իսկ 23 տոկոսը` պետության համաֆինանսավորումն է:

Գծապատկեր 8. Արտաքին օժանդակությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման կառուցվածքը

Աղբյուր` ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման հաշվետվություն, ՏԶՀԿ հաշվարկներ

Արտաքին օժանդակությամբ ծրագրերի մասնակցությունը մեծ է գյուղատնտեսության 2014 թվականի ծախսերի աճում: Գյուղատնտեսության ծախսերի աճի 75 տոկոսն ապահովվում է այս ծրագրերի աճի հաշվին: Նկատենք նաև, որ դրանցում հատկապես մեծ է վարկային միջոցների աճը, որն ապահովում է «Գյուղատնտեսություն» դասի ֆինանսավորման աճի 62 տոկոսը:

Աղյուսակ 6. Գյուղատնտեսության ոլորտում արտաքին օժանդակությամբ իրականացվող ծրագրերը 2014 թվականին

Ծրագրի անվանում Իրականացնող

մարմին 2013

մլն դրամ

2014 2014/2013

տոկոս մլն դրամ կշիռ

1 Գյուղական կարողությունների ստեղծում ՀՀ ԿԱ 2,699.5 5,037 71.0 86.6 2 Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների

կառավարման և մրցունակության ծրագիր ՀՀ ԳՆ 1,386.9 1,951 27.5 40.7

3 Սննդի անվտանգության կարողությունների զարգացում ՀՀ ԳՆ

31.3 108.9 1.5 247.9

Ընդամենը ԱՕԾ - 4,117.7 7,096.9 100.0 72.4Աղբյուր՝ ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման հաշվետվություն,

ՏԶՀԿ հաշվարկներ

65%

16%

19%2013

վարկ դրամաշնորհ

70%

7%

23%

2014

համաֆինանսավորում

Page 20: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

Տ Զ Հ Կ | է ջ 1 9

2011 թվականից արտաքին օժանդակությամբ իրականացվող ամենամեծ ծրագիրը Գյուղական կարողությունների ստեղծում ծրագիրն է: Ծրագիրն իրականացվում է ԳԶՄ հիմնադրամի, Դանիական թագավորության և ՕՊԵԿ զարգացման միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այն միտված է գյուղական աղքատության կրճատմանը, գյուղական բնակչության համար արտադրական տեխնոլոգիաների հասանելիության ապահովմանը և գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը:

Այս ծրագրին 2014 թվականին նախատեսվում է հատկացնել շուրջ 5.0 մլրդ դրամ ֆինանսական միջոցներ` 86.6 տոկոսով կամ 2.3 մլրդ դրամով ավել 2013 թվականի համեմատությամբ: Ծրագրային միջոցների մոտ 73 տոկոսը (3.6 մլրդ դրամ) վարկային միջոցներ են, 3.7 տոկոսը (187.2 մլն դրամ)` դրամաշնորհներ, իսկ 23.6 տոկոսը (1.2 մլրդ դրամ) ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է:

Աղյուսակ 7. Գյուղական կարողությունների ստեղծում ծրագրի կառուցվածքը

Ծրագիր 2013 մլն դրամ

2014 2014/2013 տոկոս մլն դրամ կշիռ

1 ԳԶՄ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիր 83.7 77.4 1.5 -7.5

2 ԳԶՄ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագիր 359.0 1,396.9 27.7 289.1

3 Դանիական թագավորություն աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիր 0.0 155.2 3.1 100.0

4 ՕՊԵԿ զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագիր 2,256.9 3,407.4 67.6 51.0

Ընդամենը 2,699.5 5,037.0 100.0 86.6 Աղբյուր՝ ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման հաշվետվություն,

ՏԶՀԿ հաշվարկներ

Ծրագրի շրջանակներում 2014 թվականին նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները`

� � «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության միջոցով պտղի և ընկուզեղենի, այգեգործական արտադրության աջակցություն,

� � 25 համայնքներում գազամատակարարման և ջրամատակարարման աշխատանքներ, գյուղական տրանսպորտի ներդնում,

� � այգեգործական վարկերի մշակում և տրամադրում, փոքր և միջին ծավալի արտադրության համար ֆինանսավորման մատչելիության ապահովում:

Հաջորդ ծրագիրը ՀԲ և ԳԷՀ աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրն է: Այս ծրագիրը ևս սկսվել է 2011-ից և կշարունակվի մինչև 2016 թվականը: 2014 թվականին ծրագրի ֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 1.9 մլրդ դրամ` գրեթե 41 տոկոսով ավել 2013 թվականի մակարդակից: Ֆինանսավորման 9 տոկոսը (0.17 մլրդ դրամ) կազմում է ԳԷՀ կողմից տրամադրված դրամաշնորհը, 71 տոկոսը (մոտ 1.39 մլրդ դրամ) ՀԲ կողմից տրամադրված վարկային միջոցներն են, իսկ 20 տոկոսը (0.39 մլրդ դրամ) ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է:

Page 21: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

է ջ 2 0 | Գ Յ Ո Ւ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս Ո Ւ Թ Յ Ա Ն Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ Բ Յ Ո Ւ Ջ Ե ( 2 0 1 4 )

Ծրագիրը նպատակ ունի աջակցելու անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներին՝ արոտօգտագործման, անասնապահական առավել մրցունակ և կայուն համակարգերի ստեղծման և զարգացման միջոցով: 2014 թվականին ծրագրի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

� � համայնքներում արոտավայրերի, անասնապահության կառավարման համակարգի ներդնում, դրամաշնորհային ծրագրերի իրականացում,

� � գյուղատնտեսությանն աջակցող ծառայությունների հզորացում` գյուղմթերքների արտադրողականության բարձրացում, կենդանիների առողջության ապահովման ծառայություններ, ուսուցումների կազմակերպում,

� � մրցակցային դրամաշնորհների միջոցով գյուղմթերքի որակի բարձրացում, իրացման խնդրի լուծում, կոոպերացիայի ստեղծում, նոր արտադրանքների և նոր տեխնոլոգիաների ներդնում:

Աղյուսակ 8. Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի կառուցվածքը

Ծրագիր 2013 մլն դրամ

2014 2014/2013 տոկոս մլն դրամ կշիռ

1 ԳԷՀ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիր 0.0 204.3 10.5 100.0

2 ՀԲ աջակցությամբ իրականացվող վարկային ծրագիր 1,386.9 1,746.7 89.5 25.9

3 Ընդամենը 1,386.9 1,951.0 100.0 40.7 Աղբյուր՝ ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման հաշվետվություն,

ՏԶՀԿ հաշվարկներ

Արտաքին օժանդակությամբ իրականացվող հաջորդ գյուղատնտեսական ծրագիրը ՀԲ աջակցությամբ իրականացվող Սննդի անվտանգության կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիրն է: Ծրագիրն ուղղված է սննդամթերքի անվտանգության ապահովման ժամանակակից համակարգի ստեղծմանը և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: 2014 թվականին ծրագրին կուղղվի 108.9 մլն դրամ ֆինանսական միջոցներ` 77.6 մլն դրամով կամ մոտ 3.5 անգամ ավել 2013-ի մակարդակից: Ծրագրի 2014 թվականի բյուջեի 79 տոկոսը (86.1 մլն դրամ) կկազմի դրամաշնորհը, իսկ 21 տոկոսը` (22.7 մլն դրամ) կառավարության համաֆինանսավորումը:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԱՍԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԸՍՏ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

2014 թվականին հանրային գյուղատնտեսության ծրագրերը իրականացվում են չորս պետական գերատեսչությունների կողմից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն: Ստորև աղյուսակում ներկայացված է գյուղատնտեսության բյուջեի ծախսերի կառուցվածքն ըստ գերատեսչությունների:

Page 22: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

Տ Զ Հ Կ | է ջ 2 1

Աղյուսակ 9. Գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը ըստ գերատեսչությունների

Գերատեսչություն Ծրագրերի քանակ

2013 մլն դրամ

2014 2014-ի աճը 2013-ի նկատմամբ

մլն դրամ կշիռը տոկոս մլն դրամ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 14 5,295.3 5,838.6 48.4 10.3 543.3

ՀՀ կառավարության աշխատակազմ 4 3,013.7 5,037.0 41.8 67.1 2,023.2

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ 4 1,023.6 1,037.4 8.6 1.3 13.8 ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 1 0.0 141.7 1.2 100.0 141.7

Ընդամենը 23 9,332.6 12,054.6 100.0 29.2 2,722.0 Աղբյուր՝ ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման հաշվետվություն,

ՏԶՀԿ հաշվարկներ

ՀՀ ԳՆ կողմից իրականացվող ծրագրերի բյուջեն կազմում է 5.8 մլրդ դրամ կամ գյուղատնտեսության բյուջեի 48.4 տոկոսը: Ընդ որում, ամենամեծ երեք ծրագրերին բաժին է ընկնում ԳՆ կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման 67.8 տոկոսը:

Աղյուսակ 10. ՀՀ գյուղատնտեսական նախարարության կողմից իրականացվող ծրագրերը 2013 և 2014 թվականներին

Ծրագրի անվանում 2013 մլն

դրամ

2014 2014/2013

տոկոս մլն դրամ կշիռ

1 ՀԲ աջակցությամբ իրականացվող Համայնքներիգյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր

1,386.9 1,746.7 29.9 25.9

2 Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում 1,091.8 1,136.5 19.5 4.1

3 Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերիտոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր 634.5 872.5 14.9 37.5

4 Պետական աջակցություն գյուղատնտես. հողօգտագործողներին 550.0 550.0 9.4 0.0

5 Գործադիր իշխանության, պետական կառավարմանհանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարությունների աշխատակազմերի մասով)

311.9 420.4 7.2 34.8

6 Գյուղական խորհրդատվական ծառայություններ 297.2 346.5 5.9 16.6

7 ՀԲ աջակցությամբ իրականացվող ԳԷՀ կողմից տրամադրվածՀամայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության դրամաշնորհային ծրագիր

0.0 204.3 3.5 100.0

8 Բույսերի պաշտպանության միջոցառումներ 97.0 150.0 2.6 54.7

9 Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցում 123.5 128.4 2.2 4.0

10 ՀԲ աջակցությամբ իրականացվող «Սննդի անվտանգությանկարողությունների զարգացման» դրամաշնորհային ծրագիր 31.3 108.9 1.9 248.3

11 Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիությանբարձրացման միջոցառումներ 48.7 62.3 1.1 28.1

12 Սերմերի որակի ստուգման ու պետական սորտափորձարկմանմիջոցառումներ 51.9 57.8 1.0 11.4

13 ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությանանասնաբուժական կարանտինային սահմանափակումների իրականացում

49.8 49.8 0.9 0.0

14 Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում 5.1 4.5 0.1 -11.8

15 Հացահատիկային և կերային մշակաբույսերի արտադրությանզարգացում 615.9 0.0 0.0 -100.0

Ընդամենը 5,295.3 5,838.6 100.0 10.3 Աղբյուր՝ ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման հաշվետվություն,

ՏԶՀԿ հաշվարկներ

Page 23: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

է ջ 2 2 | Գ Յ Ո Ւ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս Ո Ւ Թ Յ Ա Ն Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ Բ Յ Ո Ւ Ջ Ե ( 2 0 1 4 )

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի բյուջեն 2014 թվականին կազմում է 1.0 մլրդ դրամ, որի 70 տոկոսը կուղղվի գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանմանը, իսկ 30 տոկոսը՝ լաբորատոր տարբեր փորձաքննությունների իրականացմանը և մասնագիտական վերապատրաստման ծրագրերին: Նախորդ տարվա համեմատությամբ ՍԱՊԾ գյուղատնտեսական ծրագրերի բյուջեն կաճի 1.3 տոկոսով:

Աղյուսակ 11. ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից իրականացվող ծրագրերը 2013 և 2014 թվականներին

2013 մլն

դրամ

2014 2014/2013

տոկոս մլն դրամ

կշիռ

1 Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում

501.1 728.6 70.2 45.4

2

Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի,գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննությունների իրականացում

239.2 293.0 28.2 22.5

3 Սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ 10.0 10.0 1.0 0.0

4 Բուսասանիտարական համակարգի բարելավում և մասնագիտական գիտելիքների բարձրացմանն աջակցություն

5.8 5.8 0.6 0.8

5 ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ

173.2 0.0 0.0 -100.0

6 Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննության վճարներ

94.4 0.0 0.0 -100.0

Ընդամենը 1,023.6 1,037.4 100.0 1.3 Աղբյուր՝ ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման հաշվետվություն,

ՏԶՀԿ հաշվարկներ

ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի բյուջեն նախորդ տարվա համեմատ կաճի 67.1 տոկոսով և կկազմի մոտ 5.0 մլրդ դրամ կամ գյուղատնտեսության բյուջեի 41.8 տոկոսը: Նկատենք, որ 2014-ին կառավարության աշխատակազմի կողմից կիրականացվի միայն Գյուղական կարողությունների ստեղծում ծրագիրը:

Աղյուսակ 12. ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրերը 2013 և 2014 թվականներին

Ծրագրի անվանում

2013 մլն

դրամ

2014 2014/2013

տոկոս մլն դրամ կշիռ

1 Գյուղական կարողությունների ստեղծում ծրագիր 2,699.5 5,037.0 100.0 86.6 2 Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագիր 314.3 0.0 0.0 -100.0 Ընդամենը 3,013.7 5,037.0 100.0 67.1 Աղբյուր՝ ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին օրենք, ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման հաշվետվություն,

ՏԶՀԿ հաշվարկներ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից 2014-ին կիրականացվի Գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների կազմակերպում և անցկացում ծրագիրը, որին պետական բյուջեից կուղղվեն 141.7 մլն դրամ ֆինանսական միջոցներ:

Page 24: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

Տ Զ Հ Կ | է ջ 2 3

ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ

Աղյուսակ 1. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն խմբի ֆինանսավորումը 2008-2014 թվականներին ....................................................................... 6

Աղյուսակ 2. Տնտեսության տարբեր ոլորտների կշիռները ՀՀ պետական բյուջեում` 2008-2014 թվականներին, տոկոս ................................................................................................. 7

Աղյուսակ 3. Գյուղատնտեսության ոլորտի ծախսային ուղղությունները (դասերը) 2013 և 2014 թվականներին ............................................................................................................................. 9

Աղյուսակ 4.Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին ծրագրի շրջանակներում ԳՏ-ներին տրամադրվող ապրանքատեսակների գները ...................................... 14

Աղյուսակ 5. Գյուղատնտեսության դասի բյուջետային ծրագրերը 2013 և 2014 թվականներին ....... 17

Աղյուսակ 6. Գյուղատնտեսության ոլորտում արտաքին օժանդակությամբ իրականացվող ծրագրերը 2014 թվականին ......................................................................................................... 18

Աղյուսակ 7. Գյուղական կարողությունների ստեղծում ծրագրի կառուցվածքը ............................... 19

Աղյուսակ 8. Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի կառուցվածքը ................................................................................................................ 20

Աղյուսակ 9. Գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը ըստ գերատեսչությունների ............. 21

Աղյուսակ 10. ՀՀ գյուղատնտեսական նախարարության կողմից իրականացվող ծրագրերը 2013 և 2014 թվականներին .................................................................................................................... 21

Աղյուսակ 11. ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից իրականացվող ծրագրերը 2013 և 2014 թվականներին ......... 22

Աղյուսակ 12. ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրերը 2013 և 2014 թվականներին ............................................................................................................................ 22

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՑԱՆԿ

Գծապատկեր 1. Բյուջեի ծախսային ուղղությունների կշիռները բյուջեի ընդամենը ծախսերում 2008 և 2014 թվականներին, տոկոս ....................................................................................................... 7

Գծապատկեր 2. Գյուղատնտեսության բյուջեի և պետական բյուջեի ծախսերի դինամիկան ........... 8

Գծապատկեր 3. Գյուղատնտեսության ոլորտում պետական ծախսերի անվանական և իրական աճի ինդեքսները 2008-2014 թվականներին, տոկոս............................................................................. 9

Գծապատկեր 4. Գյուղատնտեսության բյուջեի կառուցվածքը և դինամիկան 2008-2014 թվականներին ............................................................................................................................ 10

Գծապատկեր 5. Գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման աճի ինդեքսներ, տոկոս, 2008թ.=100% ............................................................................................................................... 11

Գծապատկեր 6. Գյուղատնտեսության ոլորտի 2014-ի ֆինանսավորման աճի բաշխումն ըստ դասերի, տոկոս ........................................................................................................................... 11

Գծապատկեր 7. Գյուղատնտեսություն դասի 2014-ի ֆինանսավորման բաշխումն ըստ ծրագրերի . 12

Գծապատկեր 8. Արտաքին օժանդակությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման կառուցվածքը ............................................................................................................................. 18

Page 25: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

է ջ 2 4 | Գ Յ Ո Ւ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս Ո Ւ Թ Յ Ա Ն Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ Բ Յ Ո Ւ Ջ Ե ( 2 0 1 4 )

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

ԱՎԾ Ազգային վիճակագրական ծառայություն

ԱՕԾ Արտաքին օժանդակությամբ ծրագիր

ԳԶՄ հիմնադրամ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ

ԳԷՀ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ

ԳՆ Գյուղատնտեսության նախարարություն

ԳՏ Գյուղացիական տնտեսություն

ԴԹ Դանիական Թագավորություն

հա հեկտար

ՀԱԲԼԾԿ Հանրապետական անասնաբուժասանիտարական և

բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն

հազ հազար

ՀԲ Համաշխարհային բանկ

ՀԿ Հասարակական կազմակերպություն

ՀՀ Հայաստանի Հանրապետության

ՀՆԱ Համախառն ներքին արդյունք

մլն միլիոն

մլրդ միլիարդ

ՊՈԱԿ Պետական ոչ առևտրային կազմակերպություն

ՍԱՊԾ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

ՏԶՀԿ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն

ՔՀԿ Քաղաքացիական հասարակության կառույցներ

ՕՊԵԿ Նավթ արտահանող երկրների կազմակերպություն

Page 26: SB Agro 2014 Finalarm.favl.am/wp-content/uploads/sites/4/2015/08/... · ծրագրերի մոնիտորինգ և գնահատում: ... 05 Շրջակա միջավայրի պաշտպանություն

Տնտեսական զարգացման և հետազոտ թյ նների կենտրոն (EDRC)Կ. Ուլնեց  փող., 58/1 շենք, 6-րդ հարկ

Երևան 0069, Հայաստան+374 (0) 60 540 289+374 (0) 55 540 289

[email protected]